Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ մի քանի երիտասարդներ դանակի հարվածներ են հասցրել Խերսոնի ոստիկանության քրեական հետախուզության երեք աշխատակիցների։
Ինչպես տեղեկացնում է «Украинская правда»-ն, հարձակումը կատարվել է հունվարի 27-ի գիշերը։ Երիտասարդներին կալանավորել են։ Ոստիկանության տվյալներով հարձակվողները Խերսոնի բուհերից մեկի ուսանողներ են։
«Ինչպես պարզվեց, բոլոր բռնվածները բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից են։ Նրանց գործողությունները որակավորվել են, որպես՝ մտածված սպանության նպատակով հարձակում»,- հայտնում է ՆԳՆ-ն։