տուն Քաղաքական Միջազգային Ումեոն այսօր դառնում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

Ումեոն այսօր դառնում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք

257
0

113179864

Շվեդական Վեստերբոտեն նահանգի Ումեո քաղաքը պաշտոնապես դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այս պատվավոր կոչումը Ումեոն կկրի Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ միասին։

1985 թվականից Եվրոպայում որոշում է կայացվել ունենալ մշակութային մայրաքաղաքներ, որի նպատակն է եվրոպացուն հասանելի դարձնել եվրոպական մշակութային բազմազանությունը։ Այդ ընթացքում մշակութային մայրաքաղաքներում իրականացվում են հատուկ նախագծեր։

Ումեոն Սկանդինավիայի հյուսիսի ամենամեծ քաղաքն է։ Այն կոչում են նաև «կեչիների» քաղաք կամ «Լապլանդիայի դարպասներ»։ Եվրոպական մայրաքաղաքի կոչման համար պայքարել է նաև շվեդական Լունդը, որը գտնվում է երկրի հարավում և համարվում է Շվեդիայի համալսարանական մայրաքաղաքը։

2014 թվականին Ումեոյում կկայանան դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, լույսի և պարի  30 փառատոն, այլ միջոցառումներ։ Բացի այդ, քաղաքի այցելուները կարող են ծանոթանալ երկրի հյուսիսային ժողովուրդներից մեկի՝ սաամների մշակույթին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here