տուն Լուրեր Բլոգ Ուղևորափոխադրություն ՖԱՖ-ի հետ Կրասնոդար՝ Ռուսաստան-Հայսատան

Ուղևորափոխադրություն ՖԱՖ-ի հետ Կրասնոդար՝ Ռուսաստան-Հայսատան

132
0

l

Մարտի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը 2014թ.-ի առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի ընտրանու դեմ հայաշատ Կրասնոդար քաղաքում:
Մեր ազգային հավաքականը վաղուց այսքան մոտ հեռավորության վրա արտագնա հանդիպում չի անցկացրել: Խաղին ներկա գտնվելու ցանկությունը մեծ է ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ արցախաբնակ երկրպագուների կողմից:
ՖԱՖ-ը, ունենալով արտագնա խաղերի մեկնելու հսկայական փորձ, Կրասնոդարի հայ համայնքի աջակցությամբ այս անգամ ևս կազմակերպում է ուղևորություն բարձրակարգ 50 տեղանոց Neoplan ավտոբուսներով, ինչպես նաև ավտոմեքենաներով:
Կրասնոդարում նախատեսվում է անցկացնել միջոցառումների շարք տեղի հայ համայնքի հետ, ինչպես նաև տեղի կունենա ֆուտբոլային ընկերական խաղեր Ռուսաստանի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի երկրպագուների հետ:
Երկրպագուներին առաջարկվում է ընտրության 2 տիպի փաթեթներ

Փաթեթ 1.
Արժեքը — 36 000 դրամ
մեկնումը` 02.03
վերադարձը Երևան` 06.03
Փաթեթը ներառում է`
— ավտոբուսի տոմս
— հոսթել` եվրոպական չափանիշների (БМ Хостел) քաղաքի կենտրոնում — 2 գիշեր` ներառյալ նախաճաշը

Փաթեթ 2.
Արժեքը — 49 000 դրամ
մեկնումը` 02.03
վերադարձը Երևան` 06.03
Փաթեթը ներառում է`
— ավտոբուսի տոմս
— հյուրանոց **** (4 աստղանի) 23HOTEL հյուրանոցում, քաղաքի կենտրոնում -2 գիշեր` ներառյալ նախաճաշը:

Խաղի տոմսերը ձեռք կբերենք տեղում: Ամրագրումները սահմանափակ են խնդրում ենք շտապել:
Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 096 096045 , 099 227788 հեռախոսահամարներով:
Բոլոր երկրպագուներին, ովքեր խաղին ցանկանում են մեկնել սեփական տրանսպորտային միջոցներով, կոչ ենք անում մարտի 2-ին առավոտյան 08:00 միանալ մեզ Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի դահլիճի մոտ:
Միասին շարասյունով մեկնենք Կրասնոդար: Այս կերպ ուղևորությունը կլինի առավել անվտանգ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here