ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մյունխենում մեկնարկած անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա միջազգային համաժողովում հայտարարել է, որ ուկրաինացիները պայքարում են ամբողջ Եվրոպայի ժողովրդավարության հաղթանակի համար։
«Ուկրաինացիների գերակշռող մասը ձգտում է ազատ ապրել անվտանգ և ծաղկուն երկրում։ Նրանք պայքարում են շփման այն իրավունքի համար, որն իրենց օգնելու է իրականացնել այդ երազանքը», — Քերիի խոսքերն է մեջբերում «Կորեսպոնդենտը»։
ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին այդ պայքարում, իսկ «Ռուսաստանն ու մյուս երկրներն իրենց հարևանների եվրոպական ինտեգրումը չպետք է համարեն իրենց պարտությունը»։
«Վերջին 50 տարիները մեզ սովորեցրել են, որ մենք կարող ենք ավելի շատ բանի հասնել, երբ Միացյալ նահանգները, Ռուսաստանն ու Եվրոպան միասին են աշխատում», — ասել է նա։