Ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոն պատմել է, թե ինչպես է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Սկզբում նրան արգելել են մոտենալ նախագահի նստավայրին, այնուհետև մեքենայով ուղեկցել են նրա մոտ։
Կլիչկոն պատմել է, որ Յանուկովիչի հրահանգով ստեղծվում է պետական հանձնաժողով, որի նպատակն է կարգավորել ներքաղաքական ճգնաժամը։ Կլիչկոն ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ երկիրը մոտ է քաղաքացիական պատերազմի․ «Այժմ համակարգը աշխատում է ոչ թե մարդկանց համար, այլ միայն՝ իշխանության», — ասել է Կլիչկոն։
Տեղեկացնենք նաև, որ ոստիկանությանն առայժմ չի հաջողվել հանդարտեցնել իրավիճակը։ Ցուցարարները շարունակում են վերահսկել իրավիճակը Կիևի կենտրոնում՝ առաջ քաշելով իրենց պահանջները։