տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում սպանվել է ընդդիմադիրների կալանքներն արտոնած դատավոր

Ուկրաինայում սպանվել է ընդդիմադիրների կալանքներն արտոնած դատավոր

187
0

40_opt

Ուկրաինայի Պոլտավայի շրջանում իրավապահ մարմինները հետաքննում են դատավոր Ալեքսանդր Լոբոդենկոյի սպանության գործը, ով գնդակահարվել է անհայտ անձանց կողմից: Նախնական տեղեկություններով` նրա սպանությունը կապված է քաղաքական ակտիվիստների ձերբակալություններն արտոնելու հետ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:

Հարձակումը տեղի է ունեցել 34-ամյա դատավորի բնակարանի մոտ, անհայտ անձինք մի քանի անգամ կրակել են նրա վրա, երբ դատավորը շան հետ զբոսնել է այգում: Լոբոդենկոն տեղում չէր մահացել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան:

Հայտնի է, որ Լոբոդենկոյի որոշմամբ, տնային կալանքի են ենթարկվել երկու հոգի, ովքեր ժողովրդական հուզումների ժամանակ կոտրել էին Պոլտավայի շրջանային խորհրդի շենքի դուռը: