տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայում այսօր Սոչի 2014-ի մեկնարկի օրը սպասում են ահաբեկչության

Ուկրաինայում այսօր Սոչի 2014-ի մեկնարկի օրը սպասում են ահաբեկչության

179
0

52e3e15a4362a_image1

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն մտահոգություն է հայտնել, որ ըստ օպերատիվ տվյալների` աջ ծայրահեղական խմբավորումներից մեկը պատրաստվում է ահաբեկչություն իրականացնել։ Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Այս մասին է վկայում նախօրեին արհմիությունների տանը տեղի ունեցած պայթյունը: Բացառված չէ, որ դա տեղի է ունեցել պայթուցիկ սարք պատրաստելիս», — ասել է նախարարը հայտարարության մեջ: Զախարչենկոն հայտարարել է, որ այսօր Սոչիում մեկնարկում են Օլիմպիական խաղերը, և իրենց ծայրահեղական գործողություններով չարագործները կփորձեն գրավել իրենց վրա համաշխարհային հանրության ուշադրությունը:

Զախարչենկոն նաև փաստում է, որ վերջին օրերին ընդդիմության և իշխանությունների միջև որոշակի պայմանավորվածությունների ձեռք բերումը նպաստել է լարվածության թուլացմանը: