Ուկրաինայում ընդդիմության, Մայդանի և իշխանության միջև լարված հարաբերությունների շարունակման դեպքում Ուկրաինան կարող է կանգնել լրջագույն տնտեսական խնդրի առաջ: Այս մասին հայտարարել է ուկրաինացի փորձագետ Վլադիսլավ Ստարինեցը:
«Քաղաքական ճգնաժամի արհեստական սրումը և դրա հետևանքներն ակնհայտ են տնտեսության տեսակետից: Տնտեսական ոլորտը, ինչպես հայտնի է, շատ զգայուն է քաղաքական վայրիվերումների ժամանակ: Երբ ոմանք բղավում են, թե «ինչ-որ մեկին կրկին ծեծել են» կամ «նախագահը պետք է հրաժարական տա», մյուսները գնում են բանկեր և հանում են իրենց խնայողությունները: Տնտեսական խթանիչների բացակայության պայմաններում նվազում է գրիվնայի փոխարժեքը, իսկ պատճառներն այստեղ բացառապես քաղաքական են»,- ասել Ստարինեցը:
«Ակնհայտ է, որ այրվող մեքենաների, Արհմիությունների տան պայթյունի և Կիևի քաղաքային խորհրդի գրավված շենքում կրակոցների պայմաններում խելամիտ արտաքին ներդրողները կսկսեն մտածել, թե արդյոք արժե գումար բերել Ուկրաինա: Իսկ դա Ռուսաստանի 15 մլրդ դոլարն է, Չինաստանի` 30, ավելի վաղ Եվրամությունը խոստացել է 20 մլրդ, իսկ ԱՄՀ-ն` 15»,- եզրափակել է նա: