Аргументы и Факты- հայտնում է, որ Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցությունը» պատրաստ է քվեարկել երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարության հրաժարականի օգտին: Իշխող խմբակցությունը պատրաստ է անել դա հունվարի 28-ին Գերագույն ռադայի արտահերթ նիստում,- հայտարարել է խմբակցության առաջնորդ Միխայիլ Չեչետովը: Նա ասել է, որ կուսակցությունը կանի դա մեկ պայմանով` ընդդիմադիրները պետք է ընդունեն Յանուկովիչի առաջարկը և գլխավորեն կառավարությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահն ավելի վաղ վարչապետի և փոխվարչապետի պաշտոններն առաջարկել էր Յացենյուկին և Կլիչկոյին, որոնք մերժել էին առաջարկը: