Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները դիմել են նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ երկրում իրավիճակն անհապաղ կայունացնելու կոչով: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը:
«Արտահայտելով քաղաքացիական դիրքորոշումը` զինվորականները և Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները, ովքեր ծառայություն են անցնում կամ աշխատում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում, կոչ են արել գերագույն գլխավոր հրամանատարին օրենսդրության շրջանակում անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում իրավիճակի կայունացման և հասարակության հետ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ», — ասվում է հայտարարության մեջ:
Սա առաջին դեպքն է, երբ անցած տարվա նոյեմբերից հետո մեկնարկած բողոքի ակցիաների կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնում զինվորականները, ովքեր նախկինում հայտարարել են ներքաղաքական զարգացումներին չմիջամտելու մասին: