տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի դատախազությունը հաստատել է եվրամայդանի երկու մասնակիցների մահվան լուրը

Ուկրաինայի դատախազությունը հաստատել է եվրամայդանի երկու մասնակիցների մահվան լուրը

98
0

2014-01-22T080552Z_1396285256_GM1EA1M18LD01_RTRMADP_3_UKRAINE-pic510-510x340-12058
Ուկրաինայի դատախազությունը հաստատել է Եվրամայդանում բախումների մասնակիցների մահվան մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդվում է դատախազության պաշտոնական կայքէջում։
Նշվում է, որ ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի գրադարանում կա տղամարդու դիակ։
«Գրադարանի սրահում, սեղանի վրա հայտնաբերվել է տէամարդու դի՝ հրազենային երկու վնասվածքով (գլխին եւ կրծքին)։ Նրա մոտ եղել են անձնագիր եւ անձնական իրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ, գրադարանում հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող տղամարդու՝ հրազենային վնասվածքներով, որն հետեւանլով էլ վերջինս մահացել է։ Ներկա պահին իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննում են մարկանց սպանության հանգամանքները։
Ավելի վաղ հայտարարվել էր բախումների մասնակից երեք զոհի մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here