Ուկրաինական տան շենքում կտեղակայվեն ընդդիմադիրների մամլո կենտրոնը, ինչպես նաև oթևանելու և սնունդ ընդունելու կետը: Այս մասին հաղորդում է Interfax-ը: Հիշեցնենք, որ այդ շենքը գիշերը իրավապահները լքել էին:
«Կարծում եմ, որ այստեղ կլինի մամլո կենտրոնը, ինչպես նաև սննդի ընդունման և օթևանի վայր այն անձանց համար, որոնց մենք չենք կարող տեղակայել Արհմիությունների տանը»,- ասել է Ուկրաինական տան պարետ Ալեքսեյ Յակուշևսկին: