ԱՄՆ-ի 18 քաղաքներում ուկրաինական սփյուռքը անցկացրել է Եվրամայդաններ՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի հրաժարականը,- հաղորդում է ուկրաինական սփյուռքի VIDIA մեդիա պորտալը։
Արտասահմանցի ուկրաինացիները հայտնել են Ուկրաինայի ցուցարարներին իրենց աջակցությունը, հարգել են բախումների ժամանակ զոհվածների հիշատակները, բողոք են հայտնել երկրում դիկտատուրայի ռեժիմի, մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։