տուն Սպորտ ՈւԵՖԱ-ն կարող է «աշխատավարձի սահմանափակում» կիրառել ակումբների նկատմամբ

ՈւԵՖԱ-ն կարող է «աշխատավարձի սահմանափակում» կիրառել ակումբների նկատմամբ

105
0

1367645008_yanukovich

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին խոսել է հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կիրառվելու են «արդար խաղի» սկզբունքներից մեկը՝ ֆինանսական Fair Play-ի կանոնը խախտած ակումբների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Kicker-ը։

Ֆինանսական Fair Play-ը խախտելու դեպքում ՈւԵՖԱ-ի կողմից կիրառվող հիմնական քայլերն են լինելու նախազգուշացումները, տուգանքները, հավելավճարներից զրկելն ու անգամ Չեմպիոնների լիգայից և Եվրոպա լիգայից որակազրկելը։

Պլատինիի խոսքերով, քննարկվում է նաև «աշխատավարձի սահմանափակումը»։ Ստացվում է, որ «արդար խաղի» սկզբունքը խախտած ակումբները ստիպված կլինեն կա´մ կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը, կա´մ բարձր աշխատավարձ ստացող մի քանի ֆուտբոլիստի չհայտավորել եվրոպական հեղինակավոր մրցաշարերին, կա´մ էլ ընդհանրապես հրաժարվել այդ մրցաշարերին մասնակցելու ցանկությունից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here