ՀՀ բնապահպանության նախարարությունը սահմանել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի հետևյալ չափաքանակները. կարաս՝ մինչև 100 տոննա, ծածան՝ մինչև 50 տոննա և խեցգետին՝ մինչև 2500 տոննա: Այդ մասին հայտնում է ՀՀ բնապահպանության մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն` հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ: