Այսօր Ազգային Ժողովի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի բացմանը ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հարց է ուղղել ԱԺ նախագահին «Որոտան» ՀԵԿ-ը ՀՀ կառավարության կողմից ամերիկյան կազմակերպություններին վաճառելու վերաբերյալ:
Նա նշել է, որ «արհամարհելով» ԱԺ-ին, առանց քննարկման, վաճառում են ՀՀ անշարժ գույք հանդիսացող Որոտանի ՀԷԿ-ը։
«Մենք իմանում ենք, որ կառավարությունը ստորագրել է մի պայմանագիր ամերիկյան ֆիրմաների հետ, եւ սեփականաշնորհումը արված է հետևյալ կերպ՝ գույքը ուղղակի վաճառվել է այդ ընկերություններին: Քավ լիցի, մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին ինչ-որ բան վաճառելու մեջ, բայց մենք խնդիր ունենք, որ շրջանցվում է օրենքը: Ազգային Ժողովի մասնավորեցման մասին օրենքը հստակ ասում է, որ միայն շարժական գույքը կարող է առանց ծրագիրն ընդունելու վաճառվել: Բայց այստեղ ամբողջ սեփականությունն է վաճառվել՝ խախտելով օրենքը»,- նշել է Լևոն Զուրաբյանը:
Նա դիմեց Հովիկ Աբրահամյանինˋ ասելով թե որպես ԱԺ նախագահ ինչ է պատրաստվում անել:
«Չե՞ք կարծում, որ նման կեցվածքը Սահմանադրության ոչնչացում է, ԱԺ հեղինակազրկում»։
Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքը չի կիսում Լեւոն Զուրաբյանի տեսակետներն ու կարծիքը:
«Եթե ձեր կարծիքով օրենքի խախտում է տեղի ունեցել՝ ես անմպայման կփորձեմ անդրադառնալ այդ հարցին: Պետք է իրավաբանների հետ քննարկել այդ հարցը եւ, եթե կառավարությունը իր լիզորությունները խախտել է, մենք անպայման կանդրադառնանք այդ հարցին»,- ասաց ԱԺ նախագահը: