ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ որոշ ամերիկացիներ իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն իր ռասայական պատկանելության պատճառով։ Այս մասին նա ասել է ամերիկյան The New Yorker ամսագրին։
«Անկասկած, որոշ մարդիկ ինձ չեն սիրում, քանի որ նրանց դուր չի գալիս այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը սևամորթ է»,- ասել է Օբաման։ Նա նշել է, որ 2008 թվականին սպիտակամորթները իրեն զգալի աջակցություն են ցուցաբերել, սակայն 2012 թվականին այդ թիվը նշանակալիորեն կրճատվել է։
Այս հայտարարությունից հետո որոշ մասնագետներ քննադատության են ենթարկել Օբամային՝ նշելով, որ վերջինս փորձում է իր վարկանիշի անկումը պայմանավորել ռասայական պատկանելության հանգամանքով, ինչն անթույլատրելի է ԱՄՆ նախագահի համար։