տուն Տնտեսական Որոնք են ՀՀ-ում էլեկտրոնային գնումների ոլորտի կայացման խնդիրները

Որոնք են ՀՀ-ում էլեկտրոնային գնումների ոլորտի կայացման խնդիրները

282
0

edram

Հայաստանում ինտերնետով առևտուր անելու տարածվածության համար մի շարք խնդիրներ կան, որոնք են շուկայի փոքրությունն ու զարգացվածության ցածր մակարդակը, տեղեկատվության պակասը, համապատասխան մասնագետների պակասը, պետական աջակցության բացակայությունն ու օրենսդրական դաշտի անկատարությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իդրամ վճարային համակարգի հասրակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում, օրինակ, հնարավոր չէ 200 հազար դրամը գերազանցող վաճառք իրականացնել էլեկտրոնային (վճարային) քարտերի միջոցով: Դա, ինչպես նաև բանկային համակարգի ու օրենսդրության հետ կապված այլ խնդիրների պատճառով արտասահմանյան հայտնի վճարային հարթակները (Ինչպես օրինակ՝ paypal-ը)  մուտք չեն գործում Հայաստան:

Տ. Մադաթյանը ներկայացրեց այն պայմանները, որոնց բավարարող ընկերությունները կարող են մասնակցել հարթակում առևտրին: