տուն Քաղաքական Միջազգային Որդին սպանել է բրազիլացի անվանի կինոռեժիսոր Էդուարդո Կոուտինյոյին

Որդին սպանել է բրազիլացի անվանի կինոռեժիսոր Էդուարդո Կոուտինյոյին

114
0

coutinho

Բրազիլիայում սպանվել է անվանի կինոռեժիսոր Էդուարդո Կոուտինյոն։ Ռիո դե Ժանեյրոյի իր տանը տեղի ունեցած ողբերգության պատճառը ռեժիսորի որդին է, ով դանակահարել է հորը, այնուհետև վիրավորել է մորը և փորձել է ինքնասպան լինել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նախնական տեղեկություններով՝ ռեժիսորի որդին տառապել է հոգեկան հիվանդությամբ։ Ներկայում Կոուտինյոյի կինն ու որդին գտնվում են հիվանդանոցում։

1933 թվականին ծնված Էդուարդո Կոուտինյոն համարվել է Բրազիլիայի ամենահայտնի ռեժիսորներից մեկը։ Նրա երկու ֆիլմերը՝ «Վարպետ շենքը» և «Քսան տարի անց»-ը ստացել են Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here