տուն Լուրեր Ովքե՞ր են Ուկրաինայի հայերը. Korrespondent.net-ի մեծ անդրադարձը Ուկրաինայի հայկական համայնքին (ֆոտոշարք)

Ովքե՞ր են Ուկրաինայի հայերը. Korrespondent.net-ի մեծ անդրադարձը Ուկրաինայի հայկական համայնքին (ֆոտոշարք)

123
0

1354614

Ուկրաինական Korrespondent.net կայքը սկսել է պատմել երկրի ազգային փոքրամասնությունների մասին: Առաջին անդրադարձը եղել է երկրի ամենակուռ համայնքներից մեկին` հայերին:

Սկզբում որպես այդ համախմբվածության օրինակ կայքի խմբագիրը մեջբերում է մի պատմություն, երբ Ուկրաինա ժամանած և գումար չունեցող կոշկակար Սամվել Մանուկյանի որդին վնասել էր աչքը, սակայն 15 հազար դոլար գումար չի ունեցել նրա բուժման համար: Համայնքը շատ կարճ ժամանակում լուծել է այդ խնդիրը` հավաքելով անհրաժեշտ գումարը: «Եթե գումարով էլ չօգնեն, ապա կօգնեն խորհրդով, կկերակրեն, կխմացնեն»,- գրում է կայքը:

Ուկրաինայում ըստ մարդահամարի տվյալների` 2001 թվականին ապրում էր 100 հազար հայ: «Նրանք այն քիչ ազգերից են աշխարհում, որոնց թիվն արտերկրում ավելի մեծ է, քան երկրի ներսում»,- գրում է հոդվածագիրը: Հայերն այստեղ հայտնվել են 11-րդ դարում` հիմնականում Պոդոլյեում, Ղրիմում և Գալիչում: ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայի հայկական համայնքը կրկնապատկվել է. ղարաբաղյան, չեչենական, աբխազական պատերազմի ժամանակ նրանք ստիպված են եղել ընտանիքներով տեղափոխվել այլ երկրներ, այդ թվում` Ուկրաինա:

Այսօր ամենաշատ հայերը ապրում են Դոնեցկի շրջանում` մոտ 16 հազար: Շատ հայեր կան նաև Խարկովի և Լուգանսկի շրջաններում:

Այնուհետև հրապարակվում է  Ուկրաինայի ամենահայտնի հայերի ցուցակը: Նրանցից ամենահարուստը Օլեգ Մկրտչյանն է, ում կարողությունը կազմում է 663 մլն դոլար:

հոդվածն ամբողջությամբ` այստեղ:

1354633 1354634 1354655