Քիչ առաջ Araratnews.am-ի լրագրողի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները տեղեկացրեցին, որ «Սարդարապատ» տուն-թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր աշխատակիցներին ստիպողաբար տանում է ՎՏԲ–Հայաստան բանկի մասնաճյուղ՝ կուտակային պարտադիր վճարներ կատարելու և կենսաթոշակային ֆոնդեր ընտրելու: Ինչի պատճառով «Դեմ եմ» նախաձեռնության անդամները չնախատեսված գնացել են Արմավիրի մարզ:
Ճշտելու համար արդյո՞ք «Սարդարապատ» տուն-թանգարանի աշխատակիցները միջադեպի կապակցությամբ դիմել են ոստիկանությունˋ AraratNews.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի աշխատակիցների հետ: Ոստիկանության լրատվության բաժնից մեզ տեղեկացրին, որ իրենք որևէ ահազանգ չեն ստացել և այս կապակցությամբ որևէ տեղեկատվության չեն տիրապետում: