տուն Uncategorized Ոսկե և արծաթե մեդալներ նվաճած գերմանացի մարզուհիների միջև սև կատու է անցել....

Ոսկե և արծաթե մեդալներ նվաճած գերմանացի մարզուհիների միջև սև կատու է անցել. Սոչի 2014

214
0

11220545.403305.7708

Գերմանիայի սահնակային սպորտի հավաքականում երկպառակտություն է սկսվել: Թվում էր, թե այստեղ ամեն ինչ պետք է նորմալ լինի, քանի որ գերմանացիները կանանց մրցումներում նվաճել են երկու մեդալ` ոսկե և արծաթե: Սակայն երկրորդ տեղ զբաղեցրած Տատյանա Հյուֆները Ֆեդերացիային մեղադրել է իրեն անհրաժեշտ աջակցություն չցուցաբերելու մեջ: Այս մասին հաղորդում է Vesti-ն:

Մեդալ նվաճելուց մի քանի ժամ անց Հյուֆներն ասել է. «Հենց իմ դեմ մշտապես դժվարություններ են հարուցվում, միշտ փորձել են փայտ մտցնել անիվների մեջ: Նատալի Գայզենբերգերը ավելի մեծ օգնություն է ստանում»,- ասել է Հյուֆները: Օլիմպիական չեմպիոնուհին հրաժարվել է մեկնաբանել իր գործընկերոջ հայտարարությունը: