ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացրել: «Ոչ երկակի ստանդարտներին» կարգախոսով դաշնակցական երիտասարդները պահանջում էին ԵԱՀԿ Մինսկի խմբից վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային:
Հիշեցնենք, որ այդ պահին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում ընթանում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Մանրամասները` տեսանյութում