տուն Լուրեր Ո՞վ կլինի ընդդիմության առաջնորդը

Ո՞վ կլինի ընդդիմության առաջնորդը

248
0

Untitled

«Ես կարծում եմ Հայաստանում պրոցեսները կակտիվանան: Գիտեք, Մաքսային միություն մտնելու պրոցեսի արագացումը կբերի նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվացման արագացման: Պարզ է, որ շատ են պրոբլեմները և տարբեր պատճառներով ակտիվ քաղաքացիների խմբեր  բողոքի ակցիաներ  են իրականացնում: Եվ սա է պատճառը, որ ՄՄ անդամության արագացումը կբերի նաև բողոքի մեծ ալիք»,- ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը AraratNews.am-ի հետ զրույցումˋ ավելացնելով, որ Մաքսային միության անդամակցումը կբերի համակարգային պրոբլեմների:

Քաղաքագետը կարծում է, որ այս պահին հայաստանյան ընդդիմությունը լիդեր չունի, և անգամ պրոցեսներն ակտիվանալուց հետո մի որոշ ժամանակ ընդգծված առաջնորդ չի լինի. «Պրոցեսները սկսելուց հետո էլ մի որոշ ժամանակ առաջնորդ չի լինի, սակայն որոշ ժամանակ անց համախմբում այդ հարցի շուրջ կլինի: Նույնը կլինի՝ ինչ Ուկրաինայում, այնտեղ էլ այս պահին կոնկրետ առաջնորդ չկա»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: