տուն Քաղաքական Միջազգային Շտեֆան Ֆյուլեն այսօր կրկին կժամանի Կիև

Շտեֆան Ֆյուլեն այսօր կրկին կժամանի Կիև

173
0

ffff

Ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր կրկին կժամանի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: Այստեղ նա կմնա մինչև հինգշաբթի, իսկ վաղը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

«Այսօր Կիև է ժամանում ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և, ինչպես նախատեսվել է, այսօրվա ընթացքում մինչև վաղը նա հանդիպումներ կունենա Ուկրաինայի ղեկավարության, քաղաքական կուսակցությունների ղեկավարների և հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության լրատվության դեպարտեմենտի պատասխանատու Եվգենի Պերեբեյնիսը: