Եվրամիության և ԱՄՆ-ի օրինակով Շվեյցարիայի դաշնային խորհուրդն այսօր Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մի մասը չեղյալ հայտարարելու որոշում է կայացրել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», կառավարության որոշման համաձայն՝ Իրանի հետ թանկարժեք մետաղների և նավթամթերքների առևտուրը, իրանական նավթի տեղափոխումը, ինչպես նաև իրանական կազմակերպությունների շահերից բխող մի շարք ֆինանսական գործողությունները թույլատրվել են մինչև 2014 թվականի օգոստոսի 14-ը։
Սակայն հարկ է նշել, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների մեծ մասը շարունակում է ուժի մեջ մնալ։