տուն Uncategorized Շվեյցարացի Դարիո Կոլոնիան երկրորդ ոսկին է նվաճում դահուկավազքում. Սոչի 2014

Շվեյցարացի Դարիո Կոլոնիան երկրորդ ոսկին է նվաճում դահուկավազքում. Սոչի 2014

202
0

2617656

Սոչիի օլիմպիական խաղերում այս պահին շարունակվում են դահուկավազորդների 15 կմ դասական ոճով մրցումները, սակայն արդեն հայտնի է հաղթողի անունը, քանի որ մնացած մարզիկները ներկայացնում են դահուկավազքի տեսակետից էկզոտիկ երկրներ, որոնց ներկայացուցիչները չեն հավակնում բարձր տեղերի: 38րոպե 29,7 վայրկյան ժամանակով շվեյցարացին +28.5 և +38.8 վայրկյան առավելությամբ առաջ է անցել համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած շվեդ մարզիկներ Յուհան Ուլսոնից և Դանիել Ռիչարդսոնից:

Արդեղ տեղեկացրել ենք, որ Հայաստանը ներկայացնող Արթուր Եղոյանն անհայտ պատճառներով չի մեկնարկել այսօրվա մրցումներում, իսկ Սերգեյ Միքայելյանը հաղթողին զիջել է +4րոպե 09,4 վայրկյան և եզրագիծն անցած 55 մարզիկների շրջանում զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը: Այս մրցումներում մեկնարկել է 91 մարզիկ: