տուն Uncategorized Շվեյցարական օր` Սոչիում. Սանդրո Վիլետան նվաճում է «պանրագործների» հինգերորդ ոսկե մեդալը

Շվեյցարական օր` Սոչիում. Սանդրո Վիլետան նվաճում է «պանրագործների» հինգերորդ ոսկե մեդալը

120
0

017751115

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում Շվեյցարիան այսօր նվաճել է երկրորդ ոսկե մեդալը: Դահուկավազորդ Դարիո Կոլոնիայից հետո ոսկե մեդալի է արժանացել լեռնադահուկորդ Սանդրո Վիլետան: Սուպեր կոմբինացիայի երկու փուլերի արդյունքում նա ցուցադրել է լավագույն ժամանակը և դարձել օլիմպիական չեմպիոն:

Արագընթաց վայրսահքում առաջին հորիզոնականը զբաղեցրած Կյետիլ Յանսրուդը չի կարողացել ի վերջո պահպանել առաջատարի դիրքը և զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:

Երկրորդ տեղը գրավել է օլիմպիական խաղերի արծաթե եռակի դափնեկիր, խորվաթ մարզիկ Իվիցա Կոստելիչը, երրորդը իտալացի Քրիստոֆեր Իներհոֆերն է:

Տեղեկացնենք, որ սա Շվեյցարիայի 5-րդ ոսկե մեդալն է այս օլիմպիադայում: