տուն Uncategorized Շվեդուհիները՝ փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոն․ Սոչի 2014

Շվեդուհիները՝ փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոն․ Սոչի 2014

152
0

5300_53608348411145_0

Սոչիի «Լաուրա» մարզական համալիրում դահուկավազորդուհիները մրցեցին 4×5 կմ փոխանցումավազքում։

Ոսկե մեդալները նվաճեց Շվեդիայի կանանց հավաքականը։ Վերջին փուլում Շարլոտա Կալան կարողացավ կրճատել 20 վայրկյանանոց տարբերությունը Ֆինլանդիայի և Գերմանիայի հավաքականների նկատմամբ, իսկ եզրագծին մոտ կորզել հաղթանակը։ Սա Շվեդիայի հավաքականի առաջին հաղթանակն է փոխանցումավազքում 1960 թվականից ի վեր։

Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Ֆինալանդիայի և Գերմանիայի հավաքականները։

Շվեդուհիներն առաջին ոսկին ավելացրին իրենց երկրի հաշվեկռում Սոչի 2014-ում։