տուն Քաղաքական Միջազգային Շուրջ 3 տասնյակ ուկրաինացի դիվանագետ աջակցություն է հայտնել Մայդանին

Շուրջ 3 տասնյակ ուկրաինացի դիվանագետ աջակցություն է հայտնել Մայդանին

198
0

0,,17271495_303,00

Ուկրաինացի  շուրջ 30 դիվանագետներ իրենց աջակցությունն են հայտնել Եվրամայդանին։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը։

«Մենք՝ ուկրաինացի դիվանագետներս, «Մի վախեցի´ր, դու ուկրաինացի ես» ակցիայի շրջանակներում, որը մեկնարկել է 2014 թվականի փետրվարի 3-ին, ցուցադրելով մեր արժանապատվությունը, քաղաքացիական դիրքորոշումը, աջակցություն ենք հայտնում նրանց, ովքեր ամբողջ երկրի հրապարակներում պայքարում են Ուկրաինայի լավ ապագայի համար», — ասվում է հայտարարության մեջ։

«Մենք հանդես ենք գալիս առկա ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին, արդյունավետ բանակցային գործընթացի, հասարակությանը ճշմարտության փոխանցման օգտին և ընդդեմ բռնության և հետապնդումների», — ասվում է հայտարարության մեջ՝ նշելով, որ իրենք՝ դիվանագետները ցանկանում են, որպեսզի հպարտորեն ներկայացնեն երկիրն արտասահմանում։

Այս պահի դրությամբ նամակի տակ ստորագրել է 27 դիվանագետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here