Լոնդոնում շահագործման հանձնվող տաքսու բոլոր նոր մեքենաներն անվնաս են լինելու մթնոլորտի համար: Այս մասին հաղորդում է Euromag-ը:
Մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներից ելնելով` քաղաքային իշխանությունները որոշել են շահագործման հանձնել բացառապես էլեկտրական շարժիչներ ունեցող մեքենաներ: Շուտով Լոնդոնւմ կբացվի էլեկտրական շարժիչները լիցքավորելու 25 հազար կայան, իսկ 2018 թվականին տաքսու մեքենաներն ամբողջությամբ կփոխարինվեն:
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նաև նշել է, որ լոնդոնյան տաքսիները օրինակ կդառնան աշխարհի մայրաքաղաքների համար, ինչը թույլ կտա էկոլոգիական նոր մակարդակի բարձրացնել դրանք: