Այսօր արդեն տեղեկացրել ենք, որ բժիշկները պատրաստվում են արհեստական կոմայից հետզհետե դուրս բերել հայտնի ավտոարշավորդ, Ֆորմուլա 1-ի յոթնյակի չեմպիոն Միխայել Շումախերին: Սակայն, քիչ առաջ, նրա մենեջերը France Presse գործակալությանն ասել է, որ հերքում է այդ տեղեկությունները:
«Միխայելի առողջության մասին բոլոր հայտարարությունները, որոնք արվում են նրա բուժմամբ չզբաղվող մարդկանց կողմից կամ ոչ անձամբ ինձնից՝ շահարկումներ են, և մենք չենք պատրաստվում մեկնաբանել դրանք»,- ասել է Սաբինա Կեմը: Վերջին անգամ Կեմը խոսել էր հունվարի 17-ին. նրա հայտարարության համաձայն` Միխայել Շումախերի վիճակը շարունակում է կայուն մնալ, բայց արդեն ոչ կրիտիկական: