Միխայել Շումախերի առողջական վիճակում փոփոխություններ են նկատվում: Ֆրանսիական L’Equipe-ի տեղեկություններով` Գրենոբլի հիվանդանոցի բժիշկները, որտեղ բուժում է ստանում գերմանացի ավտոարշավորդը դեկտեմբերի 29-ին գլխուղեղի լուրջ վնասվածք ստանալուց հետո, սկսել են կոմայից դուրս բերել Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնին:
Բժիշկներն առայժմ չեն կարողանում ասել, թե որքան կտեւի այս գործընթացը, սակայն նշում են, որ հիվանդի մոտ նկատել են դրական տեղաշարժ: