Ֆրանսիացի բժիշկները սկսել են դուրս բերել Միխայել Շումախերին արհեստական կոմայից: Նրանք հայտնել են, որ Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոնի առողջական վիճակում զգալի դրական փոփոխություններ կան: Նեվրոլոգիական թեստերի ժամանակ ֆրանսիացի բժիշկները ֆիքսել են, որ Շումախերը բացել է աչքերը և թարթել: Այս մասին հաղորդում է IOL Mototing-ը` հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին:
Այս պահին բժիշկները սկսել են նվազեցնել ցավազրկող դեղամիջոցների չափաքանակները: Բժիշկները կարծում են, որ ստացված տվյալներն ամենահուսադրողն են Շումախերի վնասվածք ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում դահուկներով ընկնելուց հետո Շումախերը ստացել էր գլխի ուժեղ հարված, վնասվել էր նրա գլխուղեղը, ինչի հետևանքով բժիշկները ստիպված էին Շումախերին պահել արհեստական կոմայի վիճակում, որպեսզի նվազեցվի գլխուղեղի ճնշումը: