Շոտլանդիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է նույնասեռական ամուսնությունները պաշտոնապես գրանցելու օրենքը։ Օրենքի օգտին քվերակել է 105 պատգամավոր, դեմ՝ 18-ը։
Արդեն այս տարի կգրանցվեն առաջին նույնասեռական ամուսնությունները։ Շոտլանդիայի խորհրդարանն այս քվեարկությունը պատմական է համարում։ Հաղորդում է BBC-ն։ Սակայն խորհրդարանի որոշումը լուրջ խնդիրներ է առաջացրել հասարակության մեջ, քանի որ բնակչության մի մեծ հատված դեմ է նույնասեռական ամուսնություններին։ Հոգևորականներն ասում են, որ այս օրենքը խարխլում է հասարակության հիմքերը։
Ներկայում Անգլիայում և Ուելսում նույնպես թույլատրված են նույնասռեական ամուսնությունները։ Մեծ Բրիտանիայում միայն Հյուսիսային Իռլանդիան է, որ չունի նման օրենք։