տուն Լուրեր Շարմազանովը «զուլալ ջուրը փորձում է պղտորել»

Շարմազանովը «զուլալ ջուրը փորձում է պղտորել»

351
0

Sharmazanov

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին և այդ հանրահավաքին ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունների մասնակցությանը, Tert.am-ի  հետ զրույցում ասել էր.«Չորս խմբակցությունները միասին հավաքվել էին և Ազատության հրապարակն ամբողջությամբ չէր լցվել, ապա իրատեսական չէ բազմահազարանոց հանրահավաք ասելով՝ գնահատել 4 խմբակցությունների միասնականության հաջողությունը: Երկրորդ՝ այդ խմբակցությունները, ըստ իս, ստիպված էին միավորվել, քանի որ, եթե չգնային հանրահավաքին, փաստացի կհայտնվեին քաղաքական գործընթացների լուսանցքում, որովհետև մենք տեսանք, որ ընդդիմության պասիվության, անգործության արդյունքում ակտիվ քաղաքացիական հասարակությունը միավորվում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ՝ քաղաքացիական հասարակության գլխավորությամբ:
Երեկվա հանրահավաքը մի բան ցույց տվեց. չնայած չորս խմբակցությունների ղեկավարների առկայությանը, այնուամենայնիվ, միտինգը ղեկավարում էր ոչ թե կուսակցություններից մեկը, այլ՝ քաղաքացիական հասարակությունը: Քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց, որ իրենք են իրենց խնդիրները լուծողները: Եթե երգարվեստի բառապաշարով ասենք՝ 4 խմբակցությունները երեկ «բեք վոկալ» (back vokal) էին»:

Էդուարդ Շարմազանովի այս հայտարարության կապակցությամբ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը  AraratNews.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմˋ քաղաքական մեծամասնությունը պետք է փորձի ինչ-որ շեղող քայլեր իրականացնել: Փորձելու են հանրությանը շեղող ջանքեր գործադրել: Պարզ է, որ մարդիկ շատ լավ ամեն ինչ հասկանում են, և հասկանում են նաև քաղաքական մեծամասնության այդ ներկայացուցիչները, որ տեղի է ունենում ոչ միայն նոր ակտիվ զարթոնք` գործունակ, պայքարող  զանգվածի շրջանում, այլև  միավորում քաղաքական ուժերի և քաղաքացիական ակտիվ զանգվածի միջև: Նրանք փորձում են «զուլալ ջուրը պղտորել»»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here