Կանադայի Մոնրելաի մետրոյում շարժասանդուղքը սպանել է մուսուլմանական գլխաշորով` հիջաբով կնոջը: Բանն այն է, որ կնոջ գլխաշորը հայտնվել է շարժասանդուղքի մեխանիզմի արանքում, ինչի հետևանքով այն քաշելով խեղդել է կնոջը: Կինը 30 տարեկան էր: Այս մասին հաղորդում է The Torornto Sun-ը:
Ականատեսները պատմում են, որ ծուղակում հայտնված կնոջը հայտնաբերել է ուղևորներից մեկը, ով ոստիկանություն և շտապ օգնություն է կանչել, սակայն այստեղ ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել կնոջ կյանքը: Ներկայում ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածը եւ չի բացառում, որ, հնարավոր է, կինը տառապել է հիվանդությամբ: