տուն Սպորտ Շախտյորի երկրպագուները միանում են Յանուկովիչի հրաժարականը պահանջող ցուցարարներին

Շախտյորի երկրպագուները միանում են Յանուկովիչի հրաժարականը պահանջող ցուցարարներին

190
0

1618473_10151973934663800_4404929_n

Ուկրաինայի ամենահայտնի ակումբներից մեկի` «Շախտյորի» երկրպագուները կոչ են արել բոյկոտել ակումբի հետ կապված բոլոր միջոցառումները, քանի դեռ Ուկրաինայի նախագահը հրաժարական չի տվել: Այս մասին գրառումը հայտնվել է «Վկոնտակտե» սոցցանց ակումբի երկրպագուների էջում:

Ավելի ուշ այդ գրառումը ջնջվել է: Սակայն լրատվամիջոցներին հաջողվել է պահել այն: Երկրպագուները մասնավորապես պահանջել են Յանուկովիչի հրաժարականը, կոչ են արել զերծ մնալ սադրիչների խմբերում ներգրավվելուց, որոնք ուղարկվում են Կիև` Եվրամայդանի մասնակիցների հետ բախումներ հրահրելու համար, ինչպես նաև՝ կոչ է արվել պաշտպանել Դոնեցկի կենտրոնում Յանուկովիչի հրաժարականը պահանջող ցուցարարներին:

Ջնջված գրառման փոխարեն հայտնվել է մեկ այլ գրառում, որում կոչ է արվում չմիանալ սադրիչների խմբերին:

Ավելի վաղ, Կիևի ցուցարարների պահանջները պաշտպանող հայտարարություններ արել են Կիևի «Դինամոյի», «Մետալիստի», «Չերնոմորեցի» և «Դնեպրի» երկրպագուները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here