Բլոգեր Վիտալի Ռասկալովը գրում է. «Մի քանի ամիս առաջ ընկերոջս հետ ճանապարհորդում էինք Չինաստանի ամենախոշոր քաղաքներով՝ սկսած Հոնկոնգից մինչև Շանհայ։ Մեր այցելության գլխավոր նպատակն աշխարհի ամենաբարձր շենքերից մեկն էր՝ Շանհայի աշտարակը, որն այս պահին գտնվում է կառուցման փուլում։ Նրա բարձրությունը կազմում է 650 մետր և այն զիջում է միայն ԱՄԷ-ում գտնվող Բուրջ-Խալիֆային։
Ծանոթ լինելով Չինաստանի խիստ օրենքներին՝ ընտրեցինք չինական Նոր տարին, երբ աշխատողներ չկային, պահակներն էլ սովորականից սակավ ուշադիր էին։ Եվ բարձրացանք… Թե ինչ է դրանից ստացվել, կարող եք տեսնել սույն տեսանյութում»։