2014թ. չորրոդ եռամսյակում յուրաքանչյուր չափահաս հայաստանցու նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է ամսական 56 հազար 200 դրամ: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տվյալներից:
Այդ թիվը հաշվարկելու տրամաբանությունը հետևյալն է: Առողջապահության նախարարությունը նախ տվյալներ է տալիս, թե մեկ մարդուն մեկ ամսում նվազագույնը որքան սնունդ է հարկավոր՝ կոնկրետ սննդամթերքների տեսքով: Մասնավորապես, թե որքան հացամթերք, մսամթերք կամ կաթնամթերք պետք է սպառի յուրաքանչյուր մարդ, որպեսզի չհամարվի թերսնված: Այդ ցուցանիշը կոչվում է նվազագույն պարենային զամբյուղ: 2013թ. չորրորդ եռամսյակի համար այն կազմել է ամսական 31 հազար 760 դրամ՝ մեկ չափահասի հաշվով: Այնուհետև այդ ցուցանիշը բազմապատկվում է 1.77 գործակցով, քանի որ համարվում է, թե ինչքան սննդի ծախսվում է սննդի վրա՝ դրա 77%-ի չափով էլ անհրաժեշտ է հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար (ամենաքիչը): Եվ ստացվում է ամսական 56 հազար 200 դրամ:
Հայկ Մանուկյան