տուն Քաղաքական Միջազգային Նույնասեռականներն առավելություն կստանան բանտերում

Նույնասեռականներն առավելություն կստանան բանտերում

211
0

1D76A70A4B25-1

ԱՄՆ արդարադատության նախարարությունը կստիպի իր աշխատակիցներին նույնասեռական ամուսնական զույգերին տրամադրել նույն իրավունքները, ինչ ավանդական ամուսնությունների դեպքում է: Այս հուշագիրը կհրապարակվի այսօր առավոտյան, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերն ասել է, որ նույնասեռական զույգերը կարող են ցուցմունք չտալ դատարանում մեկը մյուսի դեմ: Բացի այդ, գեյերն ու լեսբուհիները առավելություններ կունենան իրենց օրինական ամուսիններին բանտերում այցելելիս: Ծառայությունն իրականացնելիս զոհված նույնասեռականների ամուսինները նույնպես կստանան առավելություններ, պետական նպաստներ:

Այս հուշագիրը տարածվելու է բոլոր նահանգային համապատասխան գերատեսչությունների վրա, անկախ նրանից, այդ նահանգում թույլատրվում են նույնասեռական ամուսնությունները թե ոչ: