տուն Քաղաքական Միջազգային Նուլանդն ու Պայեթը խոսել են չկոդավորող հեռախոսներով․ Պետքարտուղարություն

Նուլանդն ու Պայեթը խոսել են չկոդավորող հեռախոսներով․ Պետքարտուղարություն

157
0

Payet_Nuland_b

ԱՄՆ պետքարտուղարությունը կրկին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Վիկտորիա Նուլանդի և Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայեթի հեռախոսազրույցը, որի բովանդակությունը հայտնվել էր մամուլում։

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին ասել է, որ ծառայողական հեռախոսազրույցների ժամանակ ԱՄՆ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ չեն օգտագործում այնպիսի սարքեր, որոնք կարող են կոդավորել հեռախոսազրույցը։ Նման հնարավորություն ունեն պետքրտուղարության աշխատակիցների ծառայողական հեռախոսները։ Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պետքարտուղարությունում կան այնպիսի հեռախոսներ, որոնց հեռախոսազանգերը լիովին անհասանելի են օտարերկրյա ծառայությունների համար։

«Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները», — ասել է Փսակին։

Հիշեցնենք, որ Նուլանդի և Պայեթի խոսակցութոյւնները դարձել են համայն հանրության քննարկման առարկա։ Այդ հեռախոսազրույցի ժամանակ Նուլանդը սուր քննադատության է ենթարկել Եվրամիությանը՝ Ուկրաինայում իր դիրքորոշման համար։