iWatch ժամացույցները, որոնք արտադրվում են Apple ընկերության կողմից, կարելի կլինի լիցքավորել անլար սարքերով, արևի ճառագայթներով, ժամացույցի տիրոջ շարժումների միջոցով: Փորձագետները նշում են, որ նորույթը կթողարկվի այս տարվա աշնանը:
Apple-ի այս նորարարությունների մասին գրել է, մասնավորապես, The New York Times-ը: Ժամացույցի էկրանն ունենալու է թափանցիկ թաղանթ, որը հնարավորություն է ունենալու լիցքավորել մարտկոցը արևի ճառագայթներով: Անլար լիցքավորելու հնարավորությունից ներկայում զրկված են Apple-ի բոլոր սարքերը, ի տարբերություն նրա հիմնական մրցակիցներ Nokia-ի, Samsung-ի և LG-ի: Նոր iWatch-ը այսուհետ կունենա այդպիսի հնարավորություն: Apple-ը կօգտագործի նաև շատ ժամացույցների` ձեռքի շարժումներից լիցքավորվելու հնարավորությունը: