տուն Uncategorized Նորվեգացիները երկու ոսկի են նվաճում դահուկավազքի սպրինտում. Սոչի 2014

Նորվեգացիները երկու ոսկի են նվաճում դահուկավազքի սպրինտում. Սոչի 2014

125
0

S

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում կայացան դահուկավազքի ամենադիտարժան ձևերից մեկի` սպրինտի մրցումները:

Կանանց մրցումներում հավասարը չունեին նորվեգուհիները, որոնք զբաղեցրին առաջին երկու հորիզոնականները: Լավագույն ժամանակով` 2:35.49-ով ոսկե մեդալ նվաճեց Մայկեն Կասպերսեն Ֆալան: 0,38 վայրկյանով նրան զիջեց մեկ այլ նորվեգուհի` Իգվիլդ Ֆլուգստադ Էսթբերգը: Երրորդ հորիզոնականում սլովենուհի Վեսնա Ֆաբյանն է:

Տղամարդկանց մրցումներում ոսկե մեդալը նվաճեց կրկին նորվեգացի Օլե Վիգեն Հատեստադը (3:38.4): Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում շվեդ մարզիկներ Թեոդոր Պետերսոնն է (3:39.61) և Էմիլ Իյենսոնը (3:58.13):