Այսօր արդեն 30-րդ օրն է՝ լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերը գտնվում է Գրենոբոլի հիվանդանոցում՝ գանգա-ուղեղային վնասվածքով։
Նրան բուժող բժիշկները այսօր հայտարարել են, որ դեռ ոչ մի պատկերացում չունեն, երբ մեծ ավտոարշավորդին կոմայից դուրս կբերեն, հաղորդում է գերմանական Bild-ը։
Հիշեցնենք, որ հիվանդանոցի նեյրովիրաբույժները հայտարարել էին, որ մոտ ժամանակներս Շումախերին դուրս կբերեն կոմայի վիճակից։ Սակայն, մի քանի թեստ անցկացնելով, հասկացել են, որ դա դեռ հնարավոր չէ։
Շումախերի ընտանիքը արգելել է բժիշկներին մեկնաբանել վերջինիս վիճակի մասին, սակայն որոշ բժշկական փորձագետներ հայտնել են, որ լեգենդար ավտոարշավորդի վերականգնվելու շանսերը շատ քիչ են՝ արհեստական կոմայում այսքան երկար ժամանակ մնալուց հետո։