տուն Լուրեր Նոյեմբերի 5-ից հետո Շահեն Հարությունյանը անընդհատ հայտնվում է տարաբնույթ դեպքերի կենտրոնում

Նոյեմբերի 5-ից հետո Շահեն Հարությունյանը անընդհատ հայտնվում է տարաբնույթ դեպքերի կենտրոնում

322
0

azatutyun_shantin_05-640x360

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կին Ռուզան Բադալյանն այսօր լրագրողներին պատմել է, թե ինչպես նոյեմբերի 5-ից հետո իր տղան` Շահեն Հարությունյանը, անընդհատ հայտնվում է տարաբնույթ դեպքերի կենտրոնում: Մայրը պատմեց, որ թիվ 139 դպրոցի ուսուցիչների կողմից նա պարբերաբար ծաղրանքի է ենթարկում, 15-ամյա պատանուն ծեծում, հալածում, վարկաբերում ու ներքաշում են վեճերի մեջ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ռազմագիտության ուսուցիչ մայոր Գրիգորյանին, ով դասաժամին պարբերաբար անդրադառնում է Շանթ Հարությունյանի հետ կապված դեպքերին, խոսում քաղաքականությունից ու վարկաբեկում Շանթի որդուն: Նա դասաժամին անչափահաս երեխաներին ասել է, թե հայ տղամարդիկ եվրոպացի տղամարդկանց խնդրում են իրենց կանանց հետ քնել, որ նորմալ սերունդ առաջանա և ոչ թե հայ երեխաների նման «ուռոդ ու ռախիտ»: Շահենը գիտակցաբար չի խառնվել զրույցին, սակայն, ուսուցիչը մատնացույց է արել Շահենին ու ասել. «Երեխեք, մի վիճեք, ծնվում են սրա նմանները»: Շահենի մայրը մտահոգ է և հույս ունի, որ համապատասխան կառույցներն ուշադրություն կդարձնեն և կդադարեցնեն որդու նկատմամբ հալածանքները: Հիշեցնենք, որ այդ գործը նախաքննության փուլում է: