Երեկ Նյու Յորքում կայացել է դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի հուղարկավորության արարողությունը։ Նա թաղվել է Մանհեթենի գերեզմանատներից մեկում։ Ամերիկյան լրատվամիջոցները փոխանցում են, որ Հոֆմանին հրաժեշտ տալու համար այստեղ էին ժամանել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Մերիլ Սթրիփը, Քեյթ Բլանշետը, Իթան Հոուքը, Ջուլիանա Մուրը, Սփայք Լին և հոլիվուդյան այլ դերասաններ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆիլիպի հրաժեշտի արարողությանը ներկա են եղել միայն նրա մտերիմներն ու հարազատները։ Դերասանին հրապարակային հրաժեշտի արարողությունը կայանալու է փետրվարի վերջին։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին 46-ամյա դերասանը հայտնաբերվել էր Նյու Յորքի իր բնակարանում՝ մահացած։ Նախնական տեղեկություններով՝ նա մահացել է թմրանյութերի գերդոզավորումից։