ԱՄՆ-ում շուրջ 2.7 հազար չվերթ հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել ուժեղ ձնաբքի պատճառով։ Երկրի հյուսիս-արևլքում ավելի քան մեկ միլիան մարդ մնացել է առանց հոսանքի։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Վատ եղանակային պայմանները հատկապես անդրադարձել են Նյու Ջերսիի Newark Liberty International և Բոսթոնի Logan International օդանավակայանների աշխատանքի վրա։ Հետաձգվել են չվերթներ նաև Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում։ Առանց էլեկտրամատակարարման են մնացել Փենսիլվանիայի, Նյու Ջերսիի և Մերիլենդի մի քանի հարյուր հազար բնակիչներ։ Հաղորդում է CNN-ը։
Նյու Յորք նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն։