Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ընդունել է ռուսական Pussy Riot պանկ պմբի անդամներին Նյու Յորքի քաղաքապետարանում։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Դե Բլազիոն նշել է Մարիա Ալյոխինայի և Նադեժդա Տոլոկոնիկովայի քաջությունը, ովքեր որոշ ժամանակ անցկացրել են ռուսական բանտերում՝ իրենց դիրքորոշումն արտահայտելու համար։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին, խմբի անդամներն համաներմամբ ազատ են արձակվել ։
Ավելի վաղ, Pussy Riot-ի անդամները մասնակցել են Մադոննայի համերգին, ներկա են գտնվել ամերիկյան հեռուստատեսության բազմաթիվ շոուների, որտեղ քննադատել են պուտինյան Ռուսաստանը։