Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքներից մեկում սկել են փորձարկել Google Glass խելացի ակնոցները: Այս մասին հաղորդում է Venture Beat-ը:
«Մենք միացել ենք նախագծին և ստացել մի քանի զույգ Google Glass ակնոց»,- հայտարարել է Նյու Յորքի իրավապահ մարմիններից մեկի ներկայացուցիչը: Նրա խոսքերով` ներկայում ոստիկանները փորձում են գնահատել, թե արդյոք «խելացի ակնոցները» ինչ-որ օգուտ կարող են բերել իրենց աշխատանքին, այդ թվում` պահակապարեկային ծառայության ժամանակ:
Google-ի մամուլի պատասխանատուն իր հերթին նշել է, որ ընկերությունը չի աշխատում կոնկրետ ոստիկանների կամ ոստիկանական բաժանմունքի հետ: Նա ենթադրել է, որ ոստիկաններն այդ ակնոցները ստացել են Google Glass Explorer ծրագրի շրջանակներում, որի ժամանակ տարբեր մասնագիտության մարդիկ իրենց կարծիքն են հայտնում այս ակնոցի վերաբերյալ, ինչպես նաև անում են իրենց առաջարկները: